Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլյա Սիրականյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Iravaban.net-ը ներկայացնում է նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը։
- Պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարի 15-ին,
- Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր,
- 1989թ., 15 մարտի, Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ։
Կրթություն
2005-2009թթ.` Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Բակալավր, Մասնագիտությունը` տնտեսագիտություն, Գերազանցության դիպլոմ,
2009-2011թթ.` Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Մագիստրատուրա, «Կառավարում և գործարարություն» ամբիոն, «Գործարար կառավարում» մագիստրոսական ծրագիր,
2011-2016թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Ասպիրանտուրա, «Կառավարում և գործարարություն» ամբիոն,
Գիտական աստիճան` տնտեսագիտության թեկնածու։
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի հունվարի 15-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
2025թ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Միջազգային համագործակցության վարչության պետ,
2022-2025թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Հանրային ներդրումների վարչության պետ,
2021-2022թթ․՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, Գլխավոր քարտուղարի տեղակալ,
2019-2021թթ․՝ ՀՀ Ազգային Ժողով, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
2018թ.՝ «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ, ֆինանսական վերահսկող,
2013-2019թթ.՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ասիստենտ,
2017-2018թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր մասնագետ,
2013–2017թթ․՝ «Թալգրիգ» ՍՊԸ, ֆինանսների կառավարման փորձագետ։
Այլ տվյալներ
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին,
Հեղինակ է գիտական 6 հոդվածի։
Վերապատրաստումներ
2022-2023թթ․՝ Հանրային ներդրումների կառավարման, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության, վերաբերյալ մի շարք դասընթացների և աշխատաժողովների մասնակցություն,
2021թ՝ ․«Կանադայի խորհրդարանական կենտրոն», Կորպորատիվ կառավարում, «Խորհրդարանական բյուջետավորում և ֆինանսական աուդիտ», Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանց, ք. Երևան, ՀՀ,
2020թ.՝ «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը խորհրդարանների վերլուծական, փորձագիտական և հետազոտական գործունեության մեջ», Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանց, ք. Ծաղկաձոր, ՀՀ,
2019թ.՝ Հաշվեքննության գերմանական փորձի ուսումնասիրություն, Հաշվեքննիչ պալատի, Բունդեսթագի, Հաշվեքննիչ հանձնաժողովի և Ֆինանսների նախարարության միջև փոխգործակցություն, ք. Բեռլին, ԳԴՀ,
2019թ.՝ Վերլուծական ծառայության գործառույթները և խորհրդարանի կարևորությունը բյուջետային գործընթացներում, ք. Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն,
2019թ.՝ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի ամրապնդում, ք. Լվով, Ուկրաինա,
2018թ.՝ Պետություն-մասնավոր գործընկերության թեմայով վերապատրաստում ՌԴ ֆինանսների նախարարություն, ք. Երևան, ՀՀ
2014թ.՝ ԵՊԲՀ տարեկան ամփոփիչ գիտաժողովին մասնակցություն,
2013թ․՝ Ներքին աուդիտորի վերապատրաստում։
Անձնական տվյալներ
Ունի 1 որդի