Հունվարի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հունվարի 28-ին (այս տարի՝ երեքշաբթի) նշվում է Բանակի օրը: Այն ոչ աշխատանքային օր է:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

ՀՀ աշխատող քաղաքացիները հունվարի 27-ին աշխատանքը կարող են 1 ժամ շուտ ավարտել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել