«Մյուս կողմից, ըտեղ էլ հաջողություններ չունենք, զինվորական ծառայության մեջ կանանց ներգրավման պրոցեսները շատ դանդաղ են գնում»․ Փաշինյանը՝ Սուրեն Պապիկյանին

Այսօր՝ հունվարի 16-ին, Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ իրականության մեջ աղջիկներն այժմ ավելի մրցունակ են դառնում, քան տղաները,  ու առաջիկա տարիներին աղջիկների մրցունակությունը անխուսափելիորեն առաջ է գնալու։

Չնայած այս արձանագրմանը, վարչապետն իր խոսքն ուղղելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին, նշեց՝ մյուս կողմից խնդիր կա զինվորական ծառայության մեջ կանանց ներգրավման պրոցեսների հետ, ինչը դանդաղ տեմպով է առաջ գնում․ «Համարեք՝ չեն գնում, պարզ ա, որ բարդություններ կան, չնայած ընդհուպ մենք պարեկային ծառայությունում ունենք բարդություններ, բայց մենք պետք ա արձանագրենք՝ բնակչության մեծամասնությունը կանայք են, մենք, եթե կանանց ներուժը լիարժեք չօգտագործենք, էդ նշանակում ա՝ մենք այս կամ այն հանգամանքների բերումով մեր երկրի զարգացման ճանապարհը փակում ենք»։

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ ճիշտ է, պրոցեսը դանդաղ է ընթանում, սակայն այնպես չէ, որ շարժ չկա․ «Չկա զորակոչ, որ կամավոր պարտադիր ժամկետային զինծառայության համար ներկայացվող աղջիկներ չլինեն, նվազագույնը 2 հոգի ամեն զորակոչի լինում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել