Կալանավորը ածելիի սայրով վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին

«Արմավիր» ՔԿՀ կալանավորը ածելիի սայրով վնասել է հիմնարկի երկու աշխատակցի։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Կալանավորը չի ցանկացել դատական նիստին մասնակցել։

«2025թ.հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ին դատական նիստի տեղափոխելու նպատակով քրեակատարողական ծառայողները ուղեկցել են հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ նա դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին և թաքցրած ածելու սայրով վնասվածքներ է պատճառել ծառայողներից երկուսին՝ դեմքի հատվածում։

Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։ Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-մեզ հայտնեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել