«Էդ ո՞նց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց առաջ հիվանդություններ են հայտնվում»․ Փաշինյանը՝ բանակ մեկնողների մասին

«Զորակոչային գործընթացների ընթացքում տղաների շրջանում զանգվածային հիվանդություններ են ի հայտ գալիս, այս որոշման իմաստն այն է, որ այն հետազոտությունները, որոնցով անցնում են մեր երեխաները, էդ հետազոտություններն արխիվացվեն, պահեստավորվեն, որպեսզի, եթե 17 տարեկանում հանկարծ Աստված չանի, կամ գուցե ոմանց ընկալմամբ Աստված տա՝ հիվանդություն ի հայտ գա, որը կանխարգելում է, ազատում է զորակոչային պարտականություններից, մենք հնարավորություն ունենանք նայել՝ էդ ո՞նց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց 2 ամիս առաջ հիվանդությունների փունջ ա հայտնվում»,-Կառավարության հունվարի 16-ի հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել