Սիրո Ամիրխանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարող

Սիրո Ամիրխանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարող։ Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել Գլխավոր հարկադիր կատարող»,-նշված է որոշման մեջ։

Նշենք, որ նախկինում նա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել