Բազմաթիվ արգելված իրեր են հայտնաբերվել. ՔԿԾ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ԱՆ քրեկատարողական ծառայությունից։

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի դեկտեմբերի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, ինչպես նաև խցերում  և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 110,35 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 183 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 202 պարագա, 10 wi-fi սարք, 32 կտրող-ծակող առարկա, 517,85 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են  քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել