Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 13-ից, ժամը 21։00-ից հասանելի է Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։
Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
«Ֆիզիկական անձինք արդեն կարող են ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները»,-ասվում է հաղորդագրության մեջ։