Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Գլխավորի դատախազի տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարված մրցույթին ստացվել է 2 հայտ, 2-ն էլ բավարարվել է․ Էդգար Արսենյանինը և Գևորգ Քոչարյանինը:
Նշենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը պետք է համակարգի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։ Ոլորտը համակարգող Գլխավոր դատախազի նախկին տեղակալը Սրբուհի Գալյանն էր, որը նոյեմբերի 5-ին նշանակվեց Արդարադատության նախարար։
Iravaban.net-ը ներկայացնում է թեկնածուների կենսագրությունները․
Գևորգ Քոչարյանը ծնվել է 1984թ.-ին, Երևանում։
Ազգությունը
հայ
Կրթությունը
բարձրագույն՝ 2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը, 2009 թվականին ավարտել է «Հաշվապահական ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի մագիստրատուրան, 2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
01.09.2004-16.05.2005թթ.
Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում հաշվետար
01.10.2007-14.02.2008թթ.
«Արարատբանկ» ԲԲԸ բանկային տեխնոլոգիաների և ավտոմատացման վարչության մասնագետ
01.03.2008-06.12.2019թթ.
Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում գլխավոր հաշվապահ
01.04.2008-01.12.2011թթ.
«ՍԱՄԱՐ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ
01.04.2008-15.03.2011թթ.
«Բիլդինգ Փրոդակշն» ՓԲԸ գլխավոր հաշվապահ
08.01.2009-01.10.2010թթ.
«Ժայռ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ
06.12.2010-30.12.2010թթ.
«Ժայռ» ՍՊԸ տնօրեն
01.08.2011-12.01.2014թթ.
«Գլոբալ Թայեռ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, գլխավոր ֆինանսիստ, ֆինանսական տնօրեն
01.08.2011-2016թթ.
«Ջի Էքս ՊԻ գերազանցության կենտրոն» ՍՊԸ գլխավոր հաշվապահ
01.08.2011-29.12.2017թթ.
Դեղ արտադրողների և ներմուծողների միության գլխավոր հաշվապահ
10.08.2016-30.09.2018թթ.
«Դելիֆրանս» ՍՊԸ տնօրեն
01.11.2016-06.12.2019թթ.
ՀՀ ԳԱԱ «Փարձաքնությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների փորձագետ
2014-2017թթ.
«Ավագ դպրոց Ակադեմիական» ՍՊԸ գլխավոր հաշվապահ
2018-2023թթ.
Գավառի պետական համալսարանի դասախոս
05.12.2019-03.09.2020թթ.
Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ
03.09.2020-մինչ օրս
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ
Խրախուսանքներ՝
ՀՀ գլխավոր դատախազի՝ 25.06.2021թ. N 202-Ա հրամանով՝ «ՀՀ դատախազություն» կրծքանշան,
09.09.2022թ. N 326-Ա հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ.
30.06.2023թ. N 280-Ա հրամանով հրամանով՝ «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալ.
Կարգապահական տույժ՝
Չունի
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2005-2007թթ.
Ծառայություն ՀՀ զինված ուժերում
Ընտանեկան դրությունը՝
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ներկայացնում ենք նաև 2-րդ թեկնածուի՝ Էդգար Արսենյանի կենսագրությունը․
Արսենյանը ծնվել է 1988թ.-ին, Երևանում։
Ազգությունը
հայ
Կրթությունը
բարձրագույն՝ 2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, 2012 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի աստիճան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
17.01.2014-13.03.2014թթ.
Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար
19.02.2015-12.01.2016թթ.
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ
12.01.2016-09.04.2018թթ.
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով
վարչության դատախազ
09.04.2018-30.11.2018թթ.
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
30.11.2018-26.09.2019թթ.
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
26.09.2019-02.06.2020թթ.
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
02.06.2020-08.12.2021թթ.
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ
08.12.2021-28.07.2023թթ.
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ
28.07.2023-մինչ օրս
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ
Խրախուսանքներ՝
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ 30.06.2016թ. հրամանով՝ հուշանվեր-ժամացույց
ՀՀ գլխավոր դատախազի 25.06.2021թ. N 204-Ա հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ.
30.06.2023թ. N 280-Ա հրամանով՝ «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալ.
28.06.2024թ. N 256-Ա հրամանով՝ հուշանվեր-ժամացույց
ՀՀ նախագահի 18.09.2024թ. ՆՀ-276-Ա հրամանով՝ Մխիթար Գոշի մեդալ
Կարգապահական տույժ՝
Չունի
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008-2013թթ.
Ծառայություն ՀՀ զինված ուժերում` շարքային զինծառայող, ՀՀ ՊՆ N զորամասի կարգապահական մեկուսարանի պետ, ապա՝ զինվորական ունեցվածքի պահպանության խմբի սպա
Ընտանեկան դրությունը՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Հիշեցնենք՝ 2024 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին Iravaban.net-ը նախնական փուլում գրավոր հարցումներ է ուղարկվել Գլխավոր դատախազին, Հակակոռուպցիոն դատարանի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահներին: Նրանց առաջարկվել է տրամադրել տեղեկություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կատարված ուսումնասիրությունների, դատարան ներկայացված հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունների, հայցադիմումների, դրանց ընդհանուր հանրագումարային արժեքի և կնքված հաշտության համաձայնությունների վերաբերյալ:
Ուսումնասիրությանը ընդգրկել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության բոլոր 13 դատախազներին, Հակակոռուպցիոն դատարանի 5 դատավորներին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 6 դատավորներին և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 5 դատավորներին:
Կատարվել է նաև հակակոռուպցիոն համակարգի դատախազների և դատավորների վարկանիշների վերաբերյալ վերլուծություն։ Դատախազների հնգյակը գլխավորել է վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը՝ 8.89 միավորով: Նրա գնահատականը հատկանշական է նրանով, որ հիմնված է ամենամեծ թվով՝ 14 մասնագետների կարծիքի վրա (11 փաստաբան և 3 դատավոր): Երկրորդ տեղում է դատախազ Համլետ Հարությունյանը՝ 8.65 միավորով՝ ութ գնահատողով (հինգ փաստաբան և երեք դատավոր): Երրորդ հորիզոնականում է Նելլի Տեր-Թորոսյանը՝ 8.52 միավորով՝ ինը գնահատողով (վեց փաստաբան և երեք դատավոր): Չորրորդ տեղում է Արտաշես Հարությունյանը՝ 8.50 միավորով՝ նույնպես ինը գնահատողով (վեց փաստաբան և երեք դատավոր), հնգյակը եզրափակում է Ռուզաննա Խուդավերդյանը՝ 8.35 միավորով՝ ութ գնահատողով (հինգ փաստաբան և երեք դատավոր):