Ֆեյսբուքյան էջում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտարարություն է տարածել՝ կից հրապարակելով Գլխավոր դատախազություն ուղարկված իր հարցման պատասխանի լուսանկարը։
Նրա հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ստորաբաժանում վերջինս բերվել է Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բելառուսի իրավասու մարմինների կողմից համապատասխանն փաստաթղթեր չեն ներկայացվել, հետևաբար ձերբակալելու վերաբերյալ որոշում չի կայացվել և վերջինիս չի տրամադրվել:
Հիշեցնենք՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանում Լապշինի ձերակալման վերաբերյալ դիմումներ են ներկայացվել դատախազություն և Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն՝ Բելառուսի խնդրանքով «նախագահ Լուկաշենկոյին վիրավորելու համար»։
