«Չարլիի հրեշտակների հարցը համարում եմ փակված, ամո’թ է». Գալյանը՝ լրագրողին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ մեր երկրում հավասար հնարավորություններ են տրված և՛ կանանց, և՛ տղամարդկանց, չպետք է իրարից տարանջատել, սեռերով պայմանավորված որակումներ տալ նրանց կատարած աշխատանքներին։

«Հիմա մի շարք բարձրաստիճան պաշտոններում հայնտվել են որոշ կանայք, և դրանից հասարակությունը տատանումների մեջ է, անհասկանալի է՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ ոչ, էդ կանայք ջանք են գործադրել, շատ ավելի մեծ դժվարություններով գնացել են, սովորել են, աշխատել են»։

Լրագրողներից մեկը հարցադրման ժամանակ նախարարին հիշեցրեց «Չարլիի հրեշտակները» ֆիլմը, ինչին Գալյանն արձագանքեց․ «Չարլիի հրեշտակների հարցը համարում եմ փակված, ամո’թ է, որ այդքան շեշտադրվում է պաշտոնատար անձը՝ պայմանավորված իր կին լինելով, և ես առաջարկում եմ, որպեսզի ապագայում մեր շեշտադրումը լինի պաշտոնատար անձի կատարած աշխատանքը, և վերջ, սեռով պայմանավորված հարցերը այլևս համարում եմ ավարտված»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել