«Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պիտի պարտադիր տղամարդ լինի»․ Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը իր խորհրդականների ընտրության վերաբերյալ հարցին ի պատասխան նշեց, որ նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է, այն ընտրվում է վերջինիս ցանկությամբ։

«Ես չեմ հասկանում այդ խտրական մոտեցում-վերաբերմունքը նախ կանանց, այնուհետև երիտասարդների նկատմամբ։ Երիտասարդները, որոնք ստացել են լավ կրություն և ունեն որոշակի փորձ, իսկ իմ բոլոր խորհրդականներն ունեն այդ փորձը, շատ ավելի եռանդով են լծվում իրենց աշխատանքին և շատ ավելի պրոդուկտիվ կարող են լինել, քան տարեցները, իհարկե, ես չեմ նսեմացնում տարեց մարդկանց կեսնագրությունը, աշխատանքը և անձը, մենք ունենք  նաև տարիքով ավագ գործընկերներ։

Գոնե թե հայեցողական պաշտոններում, ով իրավունք ունի պաշտոն նշանակելու, անսահամանափակ է, միայն սահմանափակված է օրենքով սահմանվող ցենզով»,-ասաց նա։

ՔԿԾ պետի և իր նշանակման հարցին ի պատասխան նա նշեց․ «Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պիտի պարտադիր տղամարդ լինի, սովորույթի ուժո՞վ, ինչո՞ւ, եկեք հասկանանք՝ որտեղ է խնդիրը թաղված, արդյոք ճի՞շտ է եղել ժամանակին, որ բոլոր պատասխանատու պաշտոննորում տղամարդիկ են եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել