«Ես այս հարցը համարում եմ փակված»․ Գալյանը՝ Սահմանադրության մեջ Խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հնարավոր փոփոխությունների մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց նոր Սահմանադրություն ունենալու վերաբերյալ հարցին։

Նա հայտնեց, որ այս պահին իրենց խնդիրն է մինչև ընտրություններն ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և այս պահին աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ։

«Ես՝ որպես նոր նախարար, կարծում եմ, որ պետք է ստանձնեմ նոր պարտականություն և պատասխանատվություն՝ նոր Սահմանադրության նախագիծ մշակելու համար, որին հավանություն տալու կամ չի տալու ժողովուրդը, որովհետև, ինչպես գիտենք, նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով։

Ի՞նչն է վատ գործող Սահմանադրության մեջ։ Շեշտադրումները մարդու իրավունքներին վերաբերող, հատկապես սոցիալական իրավունքների չշեշտադրելու հանգամանքը, մենք պետք է առանձին գլուխների տեսքով դրանք նախատեսենք։

Խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված Սահամանադրության մեջ փոփոխություն անելու որևէ անհրաժեշտություն չկա, ես այդ հարցը համարում եմ փակված․ դրա մասին ասել է նաև ՍԴ-ն»,-ասաց Սրբուհի Գալյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել