«Մարդիկ կարծում են՝ ՀՀ-ում արդարադատության երաշխավորը կամ սպասարկողը նախարարությունն է»․ Սրբուհի Գալյան

Այսօր՝ հունվարի 14-ին, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հրավիրված մամուլի ասուլիսին ամփոփում է նախորդ տարին, պատասխանում լրագրողների հարցերին։

Արդարադատության իրականացման տարընկալումների վերաբերյալ լրագրողի տված հարցին ի պատասխան նա հետևյալը նշեց․ «Հասարակության շրջանում տարընկալում կա՝ կապված Արդարադատության նախարարության գործառույթների, որովհետև անվանումը տեսնելով մարդիկ կարծում են՝ ՀՀ-ում արդարադատության երաշխավորը կամ սպասարկողը նախարարությունն է, ո՛չ, Արդարադատության նախարարությունը ոլորտում քաղաքականություն մշակողն է։

Ես կարծում եմ՝ արդարության վերաբերյալ պատկերացումները միանշանակ երբևէ չեն կարող լինել։ Գործի ելքով շահագրգռված են լինում մշտապես երկու կողմեր, և մեկ կողմի համար այդ որոշումը, որպես կանոն, բարենպաստ է լինում, մյուս կողմի համար՝ ոչ։ Նույնիսկ այդպիսի մի խոսք կա, երբ դատական նիստերի դահլիճ դուրս են գալիս, այն կողմը, որի օգտին որոշում է կայացվել, ասում է՝ այս ինչ խելացի դատավոր է, մեր օգտին որոշում կայացրեց, իսկ մյուս կողմն ասում է էս ինչ անարդար որոշում կայացրեց կա՛մ դատավորը հիմար է, կա՛մ էլ՝ կոռուպացված, էդ խնդիրը, վեճը մշտապես լինելու»։

Գալյանի խոսքով՝ այժմ էլ կան խնդիրներ, որոնցից առաջինը կապված է ուշացած արդարադատության հետ, ինչը, նրա պնդմամբ, հավասար է արդարադատության չլինելուն, և երկրորդը՝ ոչ պատշաճ արդարադատության իրականացման։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել