Քյուար կոդերով վճարումներ և փոխանցումներ կատարելու համար ԿԲ-ն նոր պահանջ է ներկայացրել

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ և փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից։

Ինչ է նախատեսում նոր կարգավորումը

Առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում, մեկ միասնական ՔՅՈւԱՐ կոդի միջոցով, հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն։ Սա նշանակում է, որ այլևս պետք չէ անհանգստանալ, թե որ հավելվածն օգտագործել՝ վճարումը կդառնա պարզ, հարմար և հասանելի։

Նոր մոտեցումը նպատակ ունի՝

  • Հեշտացնել և արդյունավետ դարձնել ՔՅՈւԱՐ կոդերով վճարումների գործընթացը։
  • Խրախուսել անկանխիկ վճարումների տարածումը։
  • Նպաստել ֆինանսական ծառայությունների առավել ներառական և մատչելի միջավայրի ձևավորմանը։

Ուշադրություն

Այս կարգավորումը վերաբերում է բացառապես վճարային ՔՅՈւԱՐ կոդերին և չի տարածվում ապրանքային ՔՅՈւԱՐ կոդերի վրա (օրինակ՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ կոդերը)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել