Երիտասարդ պատգամավոր Մհեր Սահակյանն է մահացել

Ավտովթարի հետևանքով մահացել է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սահակյանը։

Iravaban.net-ի հետ զրույցում պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուրը հաստատեց․ «Նախնական տեղեկություններով՝ ճիշտ է։ Հենց նոր ենք իմացել, փորձում ենք ճշտել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Telegram-ի իր ալիքում գրել է․ «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»:

Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է»։

Սահակյանը հունվարի 30-ին կդառնար 37 տարեկան։ Նա «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ էր, ամուսնացած էր, ուներ 3 զավակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել