Դուստրը հարվածել է մոր մարմինի տարբեր հատվածներին, հարկադրաբար փորձել է կտրել մազերը․ մեղադրանք է առաջադրվել մորը և դստերը

Հ. Պ.-ն 2022 թվականի օգոստոսի 17-ին ժամը 09։00-ի սահմաններու իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մի քանի անգամ հարվածել է մոր մարմինի տարբեր հատվածներին, ապա հարկադրաբար փորձել է կտրել մոր մազերը, որի ընթացքում մկրատով վնասել է մոր աջ ձեռքը` պատճառելով աջ դաստակի շրջանի կտրած վերքի ձևով մարմնական վնասվածք:

Այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրանք է առաջադրվել նաև Հ․ Պ․-ի մորը՝ Ռ․ Ս․-ին, քանի որ նա կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ քաշել է դստեր մազերից, հարվածել մարմինի տարբեր հատվածներին, այսպիոսվ վերջինիս պատճառել ֆիզիկան ցավ և մարմնական վնասվածքներ, որոնք չեն առաջացրել առողջության կարճատև քայքայում:

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հունիսի 17-ին և մակագրվել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժենյա Նազարյանին։

Հ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։

Ռ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գործը անավարտ է, գտնվում է քննության փուլում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել