Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են UAZ (վարորդ` Գ. Գ., ծնված 1957 թ․), Mitsubishi (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1990 թ․), VAZ (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1969 թ․), Chevrolet (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները և MAN մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ MAN մակնիշի բեռնատարի վարորդը դուրս է բերվել և տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել UAZ, Mitsubishi, Chevrolet մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ․ Կ․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2025/01/0-02-05-b21bca9fa1e96a7d0697c8184598ab32a79538901ba128a4b3de4a68b4f7679c_33c28784b758c339.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2025/01/0-02-05-9e95f85c1ba0995b42a4cf9b77eaa8069c7e95795b8653073cbd55083f48e1c6_acb5524f8dc92be2.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2025/01/0-02-05-0bbe1405808f96ddcc0ed653462a2d3946fdbd7eb98d70919b2796a1ff158db8_7f0ff32f536f342a.jpg)