Հունվարի 2-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի բնակիչ 42-ամյա մի կին և հայտնել, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր՝պատճառելով մեկուկես միլիոն դրամի նյութական վնաս։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումները տվել են դրական արդյունք։ Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Նա Ներքին Չարբախի 3-րդ փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Բաժնում 43-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել՝ հայտնելով, որ գողոնը վաճառել է, իսկ գումարով կատարել խաղադրույքներ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: