Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի հունվարի 8-ի որոշմամբ դադարեցվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի լիազորությունները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Նահապետյանի ներկայացրած հրաժարականի դիմումը։

«Հիմք ընդունելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Արտուշի Նահապետյանի կողմից 2025 թվականի հունվարի 3-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. 2025 թվականի հունվարի 8-ից Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Արտուշի Նահապետյանի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել