Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Կան տուժածներ։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը Iravaban.net-ին հայտնեց, որ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո, առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Եվս մեկ տուժող Աշտարակի բժշկական կենտրոնում է, որը ևս շուտով դուրս կգրվի:
Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ծանր կամ ծայրահող ծանր վիճակում գտնվող տուժածներ չկան։