Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչուհի Զ․ Համբարձումյանը մեղադրվում է տանը, վիճաբանության ընթացքում, ամուսնուն հարվածներ հասցնելու համար։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կինը առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ է հասցրել։
Գործը 2025-ի հունվարի 3-ին մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին։
Նշվում է, որ մարմնական վնասվածքները հասցվել են փայտով, որը գործով իրեղեն ապացույց է հանդիսանում։
Զ․ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը` մերձավոր ազգականի կողմից)։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարում նախագահող դատավոր Լուսինե Սեփխանյանն է պատկերված։