Բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձը բազմապատկելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նշված գործակիցներով։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Iravaban.net-ը հաշվարկել է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների նախագահների աշխատավարձերը։
Այսպիսով՝
- Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 331 հազար 200 դրամ,
- Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը՝ 1 միլիոն 331 հազար 200 դրամ,
- Վճռաբեկ դատարանի նախագահինը՝ 1 միլիոն 248 հազար դրամ,
- Վերաքննիչ դատարանի նախագահի աշխատավարձը կազմում է 956 հազար 800 դրամ,
- Վարչական դատարանի նախագահինը՝ 915 հազար 200 դրամ,
- Առաջին ատյանի դատարանի նախագահինը ևս 915 հազար 200 դրամ է։