Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին` ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։
Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված էր 124 հրշեջ-փրկարար։