Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2025/01/05_yer.png)
Հանրապետության տարածքում`
Հունվարի 5-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի`7-10 աստիճանով։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2025/01/hanr-05__.png)