Բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձը բազմապատկելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նշված գործակիցներով։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Iravaban.net-ը հաշվարկել է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի աշխատավարձերի չափը՝ հարկերը ներառյալ։
Այսպիսով՝
- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատավարձի չափը կազմում է 1 միլիոն 664 հազար դրամ,
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձի չափը կազմում է 1 միլիոն 497 հազար 600 դրամ,
- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանինը ևս 1 միլիոն 497 հազար 600 դրամ է։
Պաշտոնյաներից վարձատրության ամենաբարձր գործակիցն ունի ՀՀ նախագահը, 2-րդ տեղում վարչապետն ու ԱԺ նախագահն են։