Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս այցելությունների սահմանափակման դեպքերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 23-ին հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներից ելնելով` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, այցելությունների սահմանափակման դեպքերը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրամանը սկսելու է գործել հունվարի 6-ից։

ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼԻՍ, ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

1. Սահմանված կարանտին:

2. Պացիենտի մոտ շրջապատի համար վտանգ ներկայացնող օդակաթիլային ճանապարհով կամ անմիջական շփման ձևով փոխանցվող հիվանդությունների առկայություն:

3. Պացիենտի անգիտակից կամ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակ` բժշկի հայեցողությամբ պացիենտի կոնտակտային անձի կամ ընտանիքի չափահաս անդամների այցելությունների հնարավոր թույլտվությամբ:

4. Հիվանդասենյակում պացիենտի ինվազիվ միջամտությունների իրականացում:

5. Պացիենտի ռադիոյոդաթերապևտիկ միջամտության իրականացում:

6. Իմունոսուպրեսիայով կամ իմունային անբավարարությամբ պացիենտի բժշկական օգնության և սպասարկման դեպքում:

7. Չափահաս պացիենտի` այցելուների ընդունելուց հրաժարում:

8. Այցելուների մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ակնհայտ ախտանիշների առկայություն և վարակիչ հիվանդությամբ անձի հետ սերտ շփման առկայություն:

9. Ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող այցելուների այցելությունների դեպքում:

10. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել