Խոսելով հակակոռուպցիոն դատարանում քննվող քաղաքացիական գործի մասին՝ Վահագն Վերմիշյանի փաստաբան Արմեն Մելքումյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ այն առանձնանում է մյուս գործերից նրանով, որ իրենց վստահորդը գտնվել է ՀՀ-ից դուրս, շուրջ 30 տարի իր ամբողջ աշխատանքային գործունեությունը ծավալել արտասահամանում։ Փաստաբանի խոսքով՝ ՀՀ-ում Վահագն Վերմիշյանի կողմից ձեռք բերված գույքը չէր կարող կասկածների տեղիք տալ։
«Վարույթ իրականացնող մարմինը քաջ գիտակցելով, որ պարոն Վերմիշյանը սկսած 90-ականներից ՀՀ-ում չի գտվել և ձեռնարկատիրական գործունեությունը ծավելել է դրա սահմաններից դուրս, և ունենալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործիքակազմը, որ վերջինս իրավասու էր միջպետական կամ միջկառավարական հարցումներ կատարել արտասահմանյան այլ գործընկներներից, դա չի կատարել և ուսումնասիրությունը եղել է խիստ սահմանափակ»,-ասաց Արմեն Մելքումյանը։
Փաստաբանը նշում է, որ պատասխանող կողմն ինքն է փորձել այդ հարցումներն իրականացնել, վերցնել բանկային տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, ներկայացնել դատարան՝ իրենց վստահորդի եկամուտների օրինականությունը հաստատելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։