«Ուրախ եմ ողջունել ձեզ ԵԱՏ բարձրագույն խորհրդի այս տարվա եզրափակիչ նիստին։ Ավարտին է մոտենում Հայաստանի կողմից ԵԱՏՄ նախագահությունը»,-այս մասին գործընկերների հետ զրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Մեր նախագահության հիմնական առաջնահերթություններն են եղել տնտեսական փոխգործակցությունները, ընդհանուր շուկաների ստեղծումը էներգետիկ ոլորտում, ԵԱՏՄ ներքին սահմանափակումների վերացումը, տրանսպորտային լոգիստիկ ուղիների զարգացումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։
Առաջնահերթությունների շարքում են եղել նաև կոոպերատիվների պոտենցիալի զարգացումը և թվային տեխնոլոգիաների, ինչպես նաև ՏՏ կոնսոլիդացիան, ինովացիոն լուծումներ տալը ագրոտնտեսական կոմպլեքսում։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին՝ հայկական կողմի նախագահության ընթացքում նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։
Գործընկերնե՛ր, այսօր նախատեսվում է քննարկել մի շարք կարևոր հարցեր, առաջարկում եմ անցնել քննարկման։ Շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ ներկայացուցիչներին»,-հավելել է վարչապետը