Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների»,-նշվում է հայտարարության մեջ։