Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին Լենինգրադի մարզում՝ տեսակապով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել:
Դեկտեմբերի 23-ին և 24-ին նա մեկուսացել է և աշխատել է կեցավայրից: Առավոտյան էլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ սպասում է հերթական թեստի պատասխանին։