Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում երթևեկության անվտանգության բարելավման նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։
Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։
Փոփոխությունը համաձայնեցված է ՀՀ ՆԳՆ հետ։