Գորիս համայնքում սաստիկ քամի է․ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ հղում կատարելով Գորիսի համայնքապետարանի պաշտոնական էջին։
Սաստիկ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել։ Քամին շարունակվում է։
Խնդրում ենք բնակիչներին՝
- Զգուշություն ցուցաբերել ծառերի տակ կայանված մեքենաների հարցում,
- Հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից։