«Ես վստահ եմ՝ 100 դրամը կարող է պահպանվել, իհարկե, եթե չես անում գերծախսեր, դրանք ես ասացի, եթե բիզնեսկլասով չես գնում Լոս Անջելես՝ 7 միլիոն 650 հազարով»,-ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր և Տիգրան Ավինյանի բանավեճի ավարտին ամփոփիչ ելույթում։
Հղում կատարելով OCCRP միջազգային հետաքննական ցանցի նյութին՝ Մարությանն ասաց․ «Իրենց ուշադրությունը գրավել ա պարոն Ավինյանը, որովհետև մարդիկ ասում են՝ երբ նա փոխվարչապետ էր, իր ծերըծերին հասցնող ընկերությունը միանգամից թռիչք ա ունենում զարգացման այն ծրագրերի շնորհիվ, որին նա մասնակցել է։
․․Կա 75 հազարից ավել մարդու ստորագրություն, ուզում եմ արձանագրել՝ էս մարդիկ թքած ունեն էս ստորագրող, իրենց քաղաքացիների կարծիքների, պահանջի վրա։ Էս ամեն ինչին միայն պարոն Ավինյանը չի միանում, սրան միանում են նաև երկրի վարչապետը, նաև էս որոշման հետևը կանգնած են Արամը Սարգսյան՝ «Հանրապետություն» կուսակցությունով, իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանով, սրա հետևը կանգնած ա «Հանրային ձայն» կուսակցությունը, իրենք բոլորը պատասխանատու են այս խայտառակ թանկացման համար։
Էս մարդիկ, ում հետ ես խոսել եմ, ինձ ասում էին՝ պարոն Մարության, Հայկ ջան, ցավդ տանեմ, ամեն մեկն իր ձևով, մենք հունվարի 1-ից չենք ենթարկվելու էդ ամեն ինչին, մենք 100 դրամ ենք տալու ու անցնենք, բոյկոտելու ենք»։