Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: