Նոյեմբեր ամսվա տեղումներն այս տարի նորմայից ցածր էին

2024 թվականի նոյեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 1․7°C, որը մոտ էր նորմային։ Միևնույն ժամանակ այս տարվա նոյեմբեր ամսվա տեղումները՝ 30․5մմ, ցածր էին նորմայից՝ կազմելով նորմայի 74 %-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են սկսած նոյեմբերի երկրորդ տասնօրյակից։

Օդի ջերմաստիճանը ցածր էր նորմայից նոյեմբերի առաջին տասնօրյակում, երբ Արարատյան դաշտում գրանցվեցին -3°C-ից մինչև -5°C նվազագույն ջերմաստիճաններ, իսկ Շիրակում և Լոռիում՝ -9°C-ից մինչև -12°C։ Միևնույն ժամանակ, նոյեմբերի վերջին տասնօրյակը բնութագրվեց նորմայից բարձր ջերմաստիճաններով, երբ օրական առավելագույն ջերմաստիճանները Կապանում և Մեղրիում հասան մինչև 20-22°C, իսկ Արարատյան դաշտում՝ 17-19°C։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք նոյեմբերը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 5․2°C, իսկ ամենացուրտը՝ 1993 թվականին՝ – 3․2°C միջին ամսական ջերմաստիճանով։

​​Ամենախոնավ նոյեմբերը դիտվել է 1942 թվականին, երբ տեղումների միջին քանակը կազմեց 102․5 մմ, իսկ ամենաչորը՝ 2010 թվականին, երբ ամբողջ ամսվա ընթացքում ընհանրապես տեղումներ չեն դիտվել։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ նոյեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․5°C-ով 1935-2024 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 17մմ-ով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել