Անդրանիկ Քոչարյանն անվտանգային ոլորտին առնչվող բացահայտում է խոստանում մոտ օրերս

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է՝ մոտ օրերս անվտանգային ոլորտի հետ կապված լավ բացահայտում կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում:

«Մոտ օրերս մի լավ բացահայտում է լինելու: Դա Հայաստանի համար շատ կարևոր է»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ բացահայտումն անվտանգային ոլորտի հետ կապված է:

Նա այս պահին այլ մանրամասներ չհայտնեց՝ խոստանալով, որ հետո հանրությանն անպայման կներկայացվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել