«Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» արշավի շրջանակներում դեկտեմբերի 9-ին «Կոռուպցիայի վերաբերյալ հանրային ընկալումների փոփոխություն և լավագույն փորձերի ներկայացում» խորագրով պանելային քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ Կարեն Զադոյանը։
Պանելային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի և Արդարադատության նախարարության ջանքերով։
Կարեն Զադոյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, խոսելով թափանցիկությունից, հաշվետվողականությունից, իրենց գործողությունները կատարում են ոչ թափանցիկ․ «Մեծ դրամաշնորհներ, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտի, առանց մրցույթների են տրամադրում՝ ուղիղ կերպով։
Խոսքը ոչ թե միլիոնավոր դրամների մասին է, այլ՝ միլիարդ և ավելի դրամների մասին։ Սա իրոք մտահոգության տեղիք է տալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում։