Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու կասկածանքով Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփում եղած փաթեթներում դեղնականաչավուն, չորացված և մանրեցված զանգված էր՝ ընդհանուր 3,20 գրամ: Դրամապանակում հայտնաբերվել են կանեփի բույսի սերմերով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով ապակյա գլանակ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է վայրած կանեփի բույսից՝ անձնական օգտագործման համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ՀՈԳՎ Աշտարակի բաժնի ՁՊՎ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: