Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում, Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում և Հանրապետության փողոցում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ) հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Հանրապետության փողոցում երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիներով` նախկին 3-ի փոխարեն: