Դեկտեմբերի 12-ին Դուբայում անցկացված ցուցադրության ընթացքում Huawei Consumer Business Group-ը (CBG) ներկայացրել է մի շարք նոր արտադրանքներ՝ HUAWEI Mate X6 ծալվող սմարթֆոնը, HUAWEI nova 13 սերիայի սմարթֆոնները, HUAWEI FreeBuds Pro 4 ականջակալները, նոր՝ ոսկյա վարդագույն երանգով HUAWEI FreeClip-ը, ինչպես նաև HUAWEI MatePad 11.5 պլանշետը:
Այս նորարարական տեխնոլոգիաներն ու նոր արտադրանքներն արտահայտում են Huawei ընկերության շարունակական զարգացումը և հաճախորդներին բարձրորակ սարքավորումներ մատակարարելու ցանկությունը:
HUAWEI Mate X6 սմարթֆոն՝ նոր խոսք ծալվող սմարթֆոնների ոլորտում
HUAWEI Mate X6 ծալվող սմարթֆոնը՝ Mate սերիայի նոր սերնդից, համալրված է ուլտրառեալիստիկ նկարահանում ապահովող տեսախցիկով, բարակ, բայց ամուր կորպուսով և բազմաֆունկցիոնալ նորարարական հնարավորություններով:
Սմարթֆոնի տեսախցիկի մոդուլային շրջանակը ոգեշնչված է մոլորակների ուղեծրային պատկերից և խորհրդանշում է ապագայի անվերջ հնարավորությունները: Մուգ մոխրագույն գունային լուծումով հատուկ տեքստուրան, որ հիշեցնում է տիեզերական միգամածությունները, հաճելի է հպման համար: Այն ստեղծվել է նորարարական ապակեպլաստե նյութերից միկրո և նանո մասշտաբով 3D տպագրության միջոցով: HUAWEI Mate X6 սմարթֆոնը հասանելի է նաև կարմիր և սև գույներով։
Սմարթֆոնի տեսախցիկի մոդուլը կազմված է նոր օբյեկտիվից, որ 1,5 միլիոն սպեկտրալ ալիքների շնորհիվ ապահովում է ուլտրառեալիստիկ նկարահանման հնարավորություն, 50 ՄՊ օբյեկտիվից, որ հագեցած է ինքնակարգավորման 10 աստիճան ունեցող ֆիզիկական դիաֆրագմայով, 40 ՄՊ գերլայնանկյուն օբյեկտիվից և մակրոնկարահանման հնարավորություն ապահովող 48 ՄՊ տելեօբյեկտիվից: Այս առանձնահատկությունները նոր մակարդակի են հասցնում ծալվող սմարթֆոնով նկարահանման հնարավորությունները:
HUAWEI nova 13 սերիա՝ պորտրետային նկարահանման եզակի հնարավորություններ և կորպուսի նոր ծածկույթ
HUAWEI nova 13 սերիայի նոր սմարթֆոններն աչքի են ընկնում մի շարք ուշագրավ նորարարություններով. դրանք ունեն երկրաչափական տեքստուրա, ներառում են արհեստական բանականության վրա հիմնված նոր տեխնոլոգիաներ, իսկ առջևի տեսախցիկն ապահովում է խոշորացման ուժեղացված հնարավորություն՝ ֆոկուսային տարբեր երկարություններով: Ինչպես HUAWEI nova շարքի նախորդ սերունդների սարքերը, այս սմարթֆոնները նույնպես օգտատերին առաջարկում են առաջադեմ տեխնոլոգիաներ և ժամանակակից շնչով ստեղծված ինքնատիպ դիզայն։
HUAWEI nova 13 սերիայի սմարթֆոնների դիզայնը ոգեշնչված է հագուստի և աքսեսուարների մեջ օգտագործվող վանդակավոր նախշով։ Այս առանձնահատուկ տեքստուրան ստեղծվում է առաջադեմ նանոտեխնոլոգիաներով և արտահայտում է ընկերության ձգտումը դեպի ոճային համարձակ լուծումներ և արտադրության նորագույն մեթոդներ: Տեքստուրայի երկրաչափական լուծումները ստեղծում են շարժման պատրանք: Շարքն ունի նոր յուրահատուկ գույն՝ ծխոտ մոխրագույն, ինչպես նաև ներկայացված է արդեն ծանոթ գույներով՝ սև և սպիտակ:
HUAWEI nova 13 սմարթֆոնի տեսախցիկների հիմնական առանձնահատկությունը տարբեր կիզակետային երկարություններով խոշորացման տեխնոլոգիայի ներդրումն է՝ ինչպես հիմնական, այնպես էլ առջևի տեսախցիկների համար: Սրա շնորհիվ պորտրետային լուսանկարներն ավելի տարածական ու ռեալիստիկ են ստացվում:
HUAWEI nova 13 Pro սմարթֆոնն ունի բարձրակարգ 50 ՄՊ հզորությամբ տեսախցիկ՝ կարգավորելի դիաֆրագմով (f/1.4–f/4.0), որը, կախված նկարահանման պայմաններից, ավտոմատ կերպով ինքնակարգավորվում է՝ ընտրելով անհրաժեշտ աստիճանը:
Huawei-ի սեփականությունը հանդիսացող XD Portrait Engine տեխնոլոգիան թույլ է տալիս օպտիմիզացնել լուսանկարների որակը միանգամից մի քանի պարամետրերով՝ ձև, տեքստուրա, լույս, գույն և շաղման աստիճան (blur): Առաջին անգամ այս շարքի սմարթֆոնները ներկայացնում են դեմքի լավագույն արտահայտությունն ընտրելու ֆունկցիա՝ հիմնված արհեստական բանականության վրա: Ստանալով պորտրետային լուսանկարների շարք՝ օգտատերերը կարող են ընտրել այն մեկը, որ արտացոլում է դեմքի լավագույն արտահայտությունը:
HUAWEI FreeBuds Pro 4 ականջակալներ՝ առաջին TWS ականջակալները` համալրված HUAWEI SOUND տեխնոլոգիայով
HUAWEI FreeBuds Pro 4-ը Huawei-ի անլար ականջակալների առաջատար շարքի բնական շարունակությունն է: Դրանք առաջին ականջակալներն են, որոնք աշխատում են HUAWEI SOUND տեխնոլոգիայով, ինչը նշանակում է, որ սարքն ապահովում է լավարկված որակով աուդիո նվագարկում և աղմուկի վերացման ուժեղացված հնարավորություններ, և այս ամենը՝ լրացված դիզայներական ժամանակակից լուծումներով:
Ականջակալների ձայնի ամենաբարձր որակն ապահովում են նաև երկու դինամիկական դրայվերները, որոնց շնորհիվ ցածր հաճախականությունները հնչում են խորը և հարուստ երանգով, իսկ բարձր հաճախականությունները՝ պարզ և արտահայտիչ:
HUAWEI FreeBuds Pro 4 ականջակալներն ապահովում են ձայնի բարձրորակ փոխանցում 2,3 Մբիթ/վրկ գերբարձր արագությամբ, ինչը զգալիորեն բարձր է՝ նախորդ սերնդի ականջակալների 1,5 Մբիթ/վրկ արագության համեմատությամբ: Սարքն աջակցում է նաև Huawei-ի L2HC 4.0 կոդեկին՝ երաշխավորելով ձայնի բարձրորակ փոխանցում Bluetooth-ի միջոցով 48 կՀց/24 բիթ տիրույթում՝ առանց որակի փոփոխության և կոմպրեսիայի: Ականջակալների երկու դինամիկական դրայվերները, զուգորդված թվային կոնվերսացիոն տեխնոլոգիայի հետ, օգտվողներին թույլ են տալիս վայելել ձայնի լայն դիապազոն, որը նրանց ամբողջությամբ ներգրավում է աուդիո կամ վիդեո կոնտենտի մեջ:
HUAWEI FreeBuds Pro 4 ականջակալները ապահովում են ձայնի եզակի որակ նաև զանգերի ժամանակ, քանի որ դրանք վերացնում են մինչև 100 դԲ արտաքին աղմուկը: Սա հնարավոր է դառնում արհեստական բանականության վրա հիմնված աղմուկի վերացման ալգորիթմի, երեք բարձրախոսներից կազմված համակարգի և ոսկրային փոխանցման սենսորի շնորհիվ:
HUAWEI FreeClip ականջակալներն առաջադեմ տեխնոլոգիաների և անլար սարքերի դիզայներական վերջին կոնցեպտների միաձուլման կատարյալ օրինակ են: Դրանց կառուցվածքում կիրառվում է առաձգական միակցիչ (C-Bridge Design), որն, օգտագործելով ձևի հիշողության էֆեկտը, հարմարվում է օգտագործողի ականջի ձևին՝ ապահովելով կատարյալ հարմարավետություն ականջակալն օգտագործելու ողջ ընթացքում:
HUAWEI FreeClip ականջակալների նոր գույնը՝ ոսկյա վարդագույն, նուրբ և էլեգանտ տեսք է հաղորդում սարքին:
Ի լրումն դիզայներական փոփոխություններին՝ HUAWEI FreeClip ականջակալները համալրվել են նաև այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք են ցածր հաճախականության ճշգրտման ալգորիթմը, ականջակալը գլխի շարժմամբ կառավարելու ֆունկցիան և ընկնելու մասին ծանուցումները։ Եթե ականջակալը սահում է ականջից, այն ձայնային ազդանշան է արձակում, և սմարթֆոնի վրա հայտնվում է ծանուցում։ Շնորհիվ սրա՝ այժմ օգտագործողները կարող են զբաղվել իրենց գործերով ցանկացած արագությամբ՝ չվախենալով ականջակալը կորցնելուց: