Փրայմերիզի արդյունքները թույլ են տալիս ասել, որ նա վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը․ Դավիթ Խուդաթյան

Այսօր Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին եմ ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Նախ շնորհավորել եմ պարոն Մինասյանին, ընդգծել, որ փրայմերիզի արդյունքները թույլ են տալիս ասել, որ նա վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը, ինչը նման պաշտոնում նշանակվելու համար կարևոր պայման է։

Վստահություն եմ հայտնել, որ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն Գյումրի քաղաքում։

Թիմային աշխատանքի արդյունքում Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու։

Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ ծանոթ է քաղաքի խնդիրներին և շատ արագ քաղաքի կառավարումը դուրս կգա ճգնաժամային իրավիճակից»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել