Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հրավիրված դատական նիստին չէր ներկայացել նախկին փոխվարչապետ, գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա դատարանի աշխատակազմին նախազգուշացրել էր, որ առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ, և նիստը հետաձգելու միջնորդություն էր ներկայացրել։ «Մարտի 1»-ի գործով մեղադրող կողմը պետք է հրապարակեր Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նոր մեղադրանքը։