Սարիկ Մինասյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, որոշում է ստորագրել, որով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել։

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.3-րդ մասին համապատասխան`

Սարիկ Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Ավելի վաղ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշվում է․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, հարազատ գյումրեցիներ:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, խոնարհվում եմ ձեր վստահության, խորիմաստ քայլի և նվիրվածության առջև:

Դուք ինձ մղում եք պատասխանատու և անխոնջ աշխատանքի, աշխատանք, որ լինի արդյունավետ ու նպատակային։

Ոչ մի ջանք չեմ խնայի ձեզ չհիասթափեցնելու և հուսախաբ չանելու համար։

Ես խոստացել եմ և վճռական եմ տրամադրված ամեն ինչ անելու, իմ հարազատ քաղաքի առջև ծառացած խնդիրները,գյումրեցուն հուզող հարցերը լուծելու համար։

Խոստանում եմ չչարաշահել ձեր վստահությունը, ինձ ընձեռած հնարավորությունը։ Կփորձեմ ուժերիս ներածին չափով արդարացնել ձեր հույսերը և լինել բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել