«Ура.ру» ռուսական կայքի նախկին գլխավոր խմբագիր Ակսանա Պանովան մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման և 300 հազար ռուբլի տուգանքի։ Պանովային զրկել են նաև 2 տարի ժամկետով լրագրողական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
Այս մասին գրում է rambler.ru-ն:
Նշենք, որ լրագրողը մեղավոր է ճանաչվել գործարարներից 1 միլիոն և 3 միլիոն ռուբլի շորթելու և նրանց վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքների համար, որոնց միջոցով ստիպել է վերջիններիս գործարքի մեջ մտնել իր հետ։
Իր ղեկավարած «Ура.ру»-ի պորտալին պատկանող 12 միլիոն ռուբլի գումարի կանխիկացման և դրանք այլ ընկերություների հաշիվներին փոխանցելու մեղադրանքի մասով Պանովան արդարացվել է։
Իր հետ անցկացված հարցազրույցների ժամանակ Պանովան պնդել է, որ հետապնդման հետևում կանգնած է Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Սվերդլովսկի մարզի ղեկավարության ներկայացուցիչները ցանկացել են գնել «Ура.ру»-ն, սակայն ոչ թե ուղղակիորեն, այլ կեղծ ընկերությունների միջոցով։
Այսպես, ավստրիական BF TEN Holding GmbH ընկերությունը գնել է «Ура.ру» ԲԲԸ բաժնետոմսերի 51%-ը։ Սակայն 2012թ.-ի ամռանը ավստրիացի գործարարները իբր տեղեկացել են այն մասինմ, որ «ռուսական ընկերությունը, որի բաժնետոմսերի 51%-ը իրեն է պատկանում, ոչ մի ակտիվ չունի»։ Արդյունքում BF TEN Holding GmbH ընկերությունը պահանջները ներկայցրեց անձամբ «Ура.ру»-ի ղեկավար Պանովային։
Հ.Գ. Իրավաբան.net-ի միջազգային լրահոսով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ: