Քաղաքապետարանում սահմանված ժամկետներում կշարունակվեն քաղաքացիների ընդունելությունները

Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2013 թվականի ընթացքում հստակ ժամանակացույցով կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝  2013 թվականի 12 ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 2504 քաղաքացի: Վերջինների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և դրական լուծումներ: 

Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին տարվա կտրվածքով մասնակցել է 5895 քաղաքացի: Ներկայացված 5109 հարց համապատասխան լուծում է ստացել: 

Բարձրացված հարցերից 786-ը մերժվել է՝ դրանց լուծումները վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների  շրջանակում չլինելու պատճառով:   
Տարվա ընթացքում վարչական շրջաններում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է նաև անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բարձրացված հարցերին տեղում լուծումներ տվել:

Քաղաքապետարանում և վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությունները շարունակվելու են նաև 2014թ.-ին:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել