Բնակավայրում գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան

Գիտե՞ք, թե ամենացածր ջերմաստիճանը որքան է գրանցվել բնակավայրում։ Այն կազմում է -71,2 աստիճան Ցելսիուսի սանդղակով ցուրտ և գրանցվել է Օյմյակոնում՝ աշխարհի ամենացուրտ բնակավայրում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Օյմյակոն անվանումը նշանակում է «ջուր, որը չի սառչում»՝ պայմանավորված Ռուսաստանի Արևելյան Սիբիրում գտնվող գյուղի մոտ տաք աղբյուրների առկայությամբ։

Սախայի Հանրապետության այս փոքրիկ գյուղը, որի բնակչությունը 450-ից մի քիչ ավելի է, այս անսովոր ջերմաստիճանի ռեկորդակիրն է:

Իհարկե, սա ավելի տաք է, քան Անտարկտիդան, որտեղ գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -91 աստիճան ցելսիուսի սանդղակով զրոյից ցածր»,-հաղորդել է Ազիզյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել