Շուտով հայտնի կդառնա նախկին խմբագրի գործով դատավճիռը

Եկատերինբուրգի Լենինյան շրջանի դատարանում սկսվել «Ура.ру» (https://www.ura.ru/) ռուսական տեղեկատվական գործակալության նախկին գլխավոր խմբագիր Ակսանա Պանովայի դատավճռի հրապարակումը։

Ավելի վաղ, մեղադրող դատախազը պահանջել էր Պանովային դատապարտել 5 տարվա պայմանական ազատազրկման և 2 տարի ժամկետով զրկել լրագրողական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Դատավորի կարծիքով՝ Պանովան չարաշահել է «Ура.ру»-ի տնօրենի իրավասություններ:

Դատավճռի հրապարակումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 30-ին, սակայն դատական նիստը հետաձգվեց։ Պանովան մեղադրվում է մի քանի հոդվածներով, որոնցից ամենածանրը շորթման համար մեղադրանքն է։ Դրա համար սահմանված առավելագույն պատիժը 15 տարի է։

Մեղադրող դատախազները պնդում են, որ նա գործարարներից խոշոր գումարներ է շորթել՝ սպառնալով նրանց վարկաբեկող տեղեկություններ հրապարակել։

Լրագրողուհու դեմ քրեկան գործը հարուցվեց այն բանից հետո, երբ «Ура.ру»-ի պորտալի հաշվից 12 միլիոն ռուբլի փոխանցվեց այլ կազմակերպությունների հաշիվներին։ Ըստ պետական մեղադրանքի՝ դա յուրացում էր, քանի որ Ակսանա Պանովան իբր այդ գումարները ծախսել է սեփական կարիքների համար։

Ինքը՝ Պանովան, խոստովանել է, որ իրոք կանխիկացրել է միջոցները, սակայն նրա խոսքերով՝ գումարներն օգտագործվել են աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար։ Նախկին խմբագիրը բազմիցս հայտարարել է, որ գործը սարքված է։

Լուսանկարի հեղինակ՝ Եկատիրինա Տիտովա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել