ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի դեպքով մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար 2014թ. հունվարի 8-ին մեղադրանք է առաջադրվել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին: Այս մասին հայտնում է ԼՂՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ` նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփափոխ:
Նախաքննությունը շարունակվում է: