Ծնողները նորածին երեխային փորձել են օգտագործել վստահություն հաղորդելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվել է  25-ամյա Դավիթ Ասատրյանին և 21-ամյա Գայանե Պապիկյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջիններս մեղադրվում են այն բանի համար, որ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, փորձել են  իրենց նորածին երեխայի հետ, իբրև անձրևից պաշտպանվելու պատրվակով և երեխայի առկայությունը որպես վստահության երաշխիք օգտագործելով, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել Արգենիկ Արամի Անանյանին պատկանող բնակարան:  

Իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով՝ նորածին երեխայի հանգամանքն օգտագործելով՝ Գայանե Պապիկյանը շեղել է Արգենիկ Անանյանի ուշադրությունը, իսկ Դավիթ Ասատրյանն այդ ընթացքում հյուրասենյակի բազմոցի ծածկոցի տակից գաղտնի հափշտակվել է 40.000 դրամ գումարը, որից անմիջապես հետո հեռացել են։

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով` այսինքն՝ գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախությունը, որը կատարվել է՝  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերում առկա լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել